Tuesday, 07 05 2024
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
21-րդ դարում ստով և կեղծիքով քաղաքականություն կառուցելն անհնար է
19:50
Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը ստորագրել են փաստաթուղթ
19:30
ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ
19:20
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է Զելենսկիի սպանությունը պլանավորող գործակալական ցանցի բացահայտման մասին
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը
Պուտինը նոր նախագահական ժամկետում առաջին այցը կկատարի Չինաստան
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան
17:20
Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում

Ժամանակավրեպ Կազանի փաստաթուղթը դարձրել են «Կիկոսի մահը», լավ կլիներ՝ իշխանությունները տեղեկացնեին՝ ինչի շուրջ են բանակցում

2016 թվականի ապրիլի 25-ին ամերիկյան «Բլումբերգին» տված Սերժ Սարգսյանի հայտնի հարցազրույցն առ այսօր մեջբերվում է փորձագետների, ինչպես նաև քաղաքական տարբեր ուժերի կողմից։ Սերժ Սարգսյանը մասնավորապես հայտարարել էր, որ 2007 թվականից սկսած, 9 տարվա բանակցություններից առնվազն չորսը եղել են շատ ինտենսիվ. «Այդ ժամանակ ակտիվ ներգրավվածություն է ունեցել նաև Ռուսաստանի նախագահը՝ այսօրվա վարչապետը՝ Դմիտրի Մեդվեդևը, և բազմաթիվ անգամ շատերին թվում էր, թե մենք մոտ ենք արդեն փաստաթուղթ ստորագրելուն, իսկ 2011 թվականին Կազանի հանդիպումից առաջ գրեթե բոլորը համոզված էին, որ հիմա փաստաթուղթ է ստորագրվելու: Այն աստիճանի, որ Միացյալ Նահանգների նախագահը, Ֆրանսիայի նախագահը հորդորեցին և՛ ինձ, և՛Ալիևին, իսկ Ռուսաստանի նախագահի անմիջական մասնակցությամբ էր կայանալու այդ հանդիպումը, լինել վճռական և՛ ստորագրել այդ փաստաթուղթը: Իմ մասնագիտությունը գուշակություններ անելը չէ, բայց այդ հանդիպումից առաջ ես արդեն Լավրովին ասել էի, որ այսպիսի մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ, և ադրբեջանցիները չեն ստորագրելու այս փաստաթուղթը ևս: Ինչո՞ւ, որովհետև արդեն մի քանի անգամ հենց նույն Լավրովի, այլ միջնորդների կարծիքով՝ փաստաթուղթը գրեթե պատրաստ էր, բայց Ադրբեջանն ամեն անգամ հրաժարվում էր»: Իսկ ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը: «Ես որ ասում էի` հիմք կար, ինչը նկատի ունեի. իրոք, Մադրիդյան սկզբունքները ենթադրում էին հետևյալ պատկերը… իսկ Կազանի փաստաթուղթը Մադրիդյան սկզբունքների վրա արված փաստաթուղթ էր` արդեն շատ ավելի ծավալուն»,- նշել էր Ս. Սարգսյանը:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով Կազանի փաստաթղթի շուրջ այս օրերին ծավալվող քննարկումներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին ժամանակներում տարաբնույթ կայքեր և անհատներ, ովքեր աղոտ պատկերացում և տեղեկատվություն ունեն ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացից, համացանց են նետում հակամարտության կարգավորմանն իբր վերաբերող տեքստեր և փաստաթղթեր։ «Այս կապակցությամբ լիազորված եմ հայտարարելու, որ՝ 1. Կազանում որևէ վերջնական պայմանագրի ստորագրում նախատեսված չէր։ Ենթադրվում էր միայն կարգավորման սկզբունքների համաձայնեցում։ 2. Համացանցում մինչև այսօր հայտնված բոլոր «արտահոսքերի» բովանդակություններն իրականությունից այնքան հեռու են, որքան ես՝ բեյսբոլից, և հանդիսանում են տարբեր ժամանակահատվածներում տարբեր քննարկումներից վերցրած էլեմենտների միտումնավոր արած անհաջող խառնուրդ»,- գրել է Աշոտյանը։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ Կազանի փաստաթղթի շուրջ այժմ ծավալվող քննարկումները ժամանակավրեպ են. «Խնդիրը հետևյալն է՝ այդ փաստաթուղթը չի ստորագրվել։ Հիմա ինչ էլ ուզում են քննարկել այդ փաստաթղթի շուրջ, նման է «Կիկոսի մահին»։ Ես ընդհանրապես ժամանակավրեպ են համարում այդ փաստաթղթի շուրջ ընթացող քննարկումները, եղել է, չի եղել, ինչ է նախատեսվել, ինչ չի նախատեսվել՝ այդ ամենն այլևս էական չէ։ Արդյունքը մեկն է՝ այդ փաստաթուղթը մեռած ծնունդ էր և որ այն չստորագրվեց պաշտոնական Բաքվի դիրքորոշման պատճառով՝ դա էլ է փաստ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցն ընդգծեց. «Ես հիմա համարում եմ, որ այս փաստաթղթի շուրջ այսքան մեծ աղմուկ բարձրացնելն իմաստ չունի։ Ես շատ զարմացած եմ, որ այսքան մեծ ուշադրություն է դարձվում մի բանին, որը չի ստորագրվել։ Ինչպես «մեռած ծնունդ» էր Քի Ուեսթի համաձայնագիրը, Փարիզյան սկզբունքները, այդպես էլ Կազանյան փաստաթուղթը։ Հիմա որքանով հայտնի է՝ բանակցություններն ընթանում են թարմացված Մադրիդյան սկզբունքների շուրջ։ Շատ լավ կլինի, որ բոլոր քաղաքական ուժերը ավելի շատ անդրադառնան այդ փաստաթղթին ու իրենց դիրքորոշումը հստակեցնեին։ Համենայնդեպս, նոր փաստաթուղթ չկա»։

Ըստ քաղաքագետի՝ լավ կլինի, որ նոր իշխանությունները բացահայտեն, թե ինչի շուրջ են ընթանում բանակցությունները.«Որքան էլ պարոն Փաշինյանը կամ պարոն Մնացականյանը հայտարարեն, որ բանակցություններ չկան, ընդամենը իրար հետ ծանոթանում են՝ ես հակված չեմ այդ տեսակետին հավատալ։ Չի կարող Հայաստանի ԱԳ նախարարը 4 ժամ զրուցել Մամեդյարովի հետ՝ պարզելու նրա դիրքորոշումը, դիրքորոշում պարզելու համար շատ հանգիստ կարող էր զրուցել Հայաստանի նախկին ԱԳ նախարար Նալբանդյանի հետ։ Նա մանրամասն կպատմեր պարոն Մնացականյանին բանակցային գործընթացի վերաբերյալ բոլոր մանրամասները»։

Համբարյանը եզրափակեց. «Հստակ է, որ ընթանում են բանակցություններ և շատ լավ կլինի, որ մեր իշխանությունները հստակեցնեն, թե ինչի շուրջ են այդ բանակցություններն ընթանում։ Չնայած պարոն Փաշինյանը Բեռլինում արած իր հայտարարությամբ շատ ծանր վիճակում է դրել Բաքվին՝ առաջարկելով Բաքվին հայտարարել, թե Երևանի հետ բանակցություններում ինչ փոխզիջման մասին է խոսքը։ Եթե ուշադրություն դարձնեք՝ Բաքուն լռում է, իսկ մենք շատ լավ գիտենք, որ Ադրբեջանի իշխանությունների համար հետևյալ սկզբունքը գոյություն ունի՝ կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ»։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը դեռ տարիներ առաջ Կազանում տեղի ունենալիք հանդիպումից առաջ նշել էր՝ կներկայացվի մի փաստաթուղթ, բայց կողմերն այն չեն ստորագրի։ Նա ընդգծեց, որ Մադրիդյան սկզբունքների և Կազանյան փաստաթղթի միջև էական տարբերություն չկա։ «Երկուսն էլ Հայաստանին ձեռնտու չեն, մենք պետք է հիմա այդ քննարկումներից առհասարակ դուրս գանք և մտածենք Կուր-Արաքսյան խառնարան շարժվելու մասին։ Ի՞նչ Կազանյան փաստաթուղթ, ի՞նչ Մադրիդյան սկզբունքներ, մենք զիջելու ոչինչ չունենք։ Այդ տարբերակները ձեռնտու են բոլորին՝ Ռուսաստանին, Ադրբեջանին, բայց հաստատ ոչ Հայաստանին»,- ընդգծեց քաղաքագետը։

Շիրինյանը հարցի շուրջ քննարկումներն անլուրջ է որակում. «Արցախի հարցը լուծված է, նման հարց գոյություն չունի, ՀՀԿ-ն էլ այդ հարցի շուրջ ընդամենը «յուղ է վառում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում