Saturday, 18 07 2026
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
08:10
Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ին առնչվող կազմակերպչական ու բովանդակային հարցեր
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին

Որ այդ բաշիբոզուկները հեռացել են, որ ժողովրդի ունեցածի մեջ 50 տոկոս փայ չեն մտնում, արդեն ժողովուրդը շահած է. Փայլակ Հայրապետյան

«Նոր կառավարության առաջին գործը պետք է լինի տնտեսությունը օլիգարխներից ամբողջությամբ ազատելը։ Բոլորը պետք է հավասար տեղ ունենան ապրանք ներկրելու, արտահանելու, արտադրելու գործում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գործարար Փայլակ Հայրապետյանը։ Նրա խոսքերով՝ ճիշտ է, այդ ուղղությամբ հեղափոխությունից հետո մեծ աշխատանք է կատարվել, բայց դեռ տեղ կա «Հողը որքան էլ քաղհանում ես, մեկ է, մոլախոտեր աճում են։ Բայց պետք է ասեմ, որ մեր պետությունը 50 տոկոս շահել է, որ այդ բաշիբոզուկները հեռացել են։ Որ եղածը չեն թալանում, հայ ժողովուրդն արդեն շահած է դուրս գալիս, որ ժողովրդի ունեցածի մեջ 50 տոկոս փայ չեն մտնում, արդեն շահած է դուրս գալիս ժողովուրդը։ Մնում է մենք բոլորս դիվանների վրայից վեր կենանք ու գնանք աշխատելու։ Եթե բոլորս այսպես մտածենք, Հայաստանը մեկ-երկու տարում մեծ առաջընթաց կունենա։ Այս նոր կառավարությունը ինչ ասում և ինչ անում է՝ ես հավատում եմ, մենք մեծ սպասելիքներ ունենք»,- ասաց Հայրապետյանը և հավելեց. «Երբ մենք փոքր էինք, մայրս մեզ միշտ ասում էր, որ 2000 թվականին Քրիստոսը գալու է, լավ է լինելու։ Ես իմ մոր ասած 2000 թիվը հիմա համեմատում եմ այսօրվա իրավիճակի հետ։ Փաշինյանն այն Քրիստոսն է, որ հետ է եկել Հայաստանը փրկելու։ Այ, այսպիսի համեմատություն եմ ես անում»։

Գործարարը որոշակի վերապահում ունի Փաշինյանի կողմից իրականացվող կադրային նշանակումների մասով, բայց վստահ է, որ ժամանակի ընթացքում կադրերը կմաղվեն, և կմնան միայն արժեքավորները։ «Նշանակումների 15-20 տոկոսը խոտան կլինի։ Հատ-հատ մաքրած ցորենը, որ ցանում ես, մեկ է, մոլախոտեր էլ են աճում զուգահեռ, բայց այդ մոլախոտերը ընթացքում կպոկվեն ու կմնա մաքուր ցորենը։ Մեր երիտասարդները շատ լավն են։ Շատ ճիշտ է վարվում Փաշինյանը, որ երիտասարդների է նշանակում։ Երիտասարդների ջիղը, աշխատասիրությունը, հայրենասիրությունը շատ բարձր է»,- ընդգծեց Հայրապետյանը։

Գործարարի խոսքերով՝ նոր կառավարության առաջնահերթությունը պետք է լինի արդյունաբերությանը, թեթև արդյունաբերությանը զարկ տալը, տարիների ընթացքում հանքանյութերի արտահանումից պետք է անցում կատարի արտադրության՝ սկսի ինքնուրույն մշակել։ Բացի դրանից՝ հանքերի հիմնական մասնաբաժինը պետք է անցնի պետության ձեռքը։ Պետք է մեծ ուշադրություն դարձնել գյուղատնտեսությանը, գյուղերում հիմնել փոքր ձեռնարկություններ՝ այդպիսով ապահովելով երկրի բնակչության զբաղվածության խնդիրը։ «Մեկ օրով հնարավոր չէ լուծել այս խնդիրները, բայց նախադրյալներ կան։ Ամեն ինչ լավ է լինելու։ 30 տարի մեր երկիրը թալանել են, բայց հիմա այս երիտասարդները 100 գլուխ բարձր են նրանցից իրենց պրոֆեսիոնալիզմով և ամեն ինչ կանեն, որ արդյունք գրանցեն։ Այս երիտասարդները գիտեն լեզու, գիտեն պետության, գիտեն մարդկանց հետ վարվելաձև։ Նրանցը միայն ստելն ու թալանելն էր»,- եզրափակեց Փայլակ Հայրապետյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում