ԱՄՆ Ալաբամա նահանգից հանրապետական սենատոր Ռիչարդ Շելբին ասել է, որ դեմոկրատական և հանրապետական կուսակցություններին հաջողվել է Կոնգրեսում պայմանավորվածություն ձեռք բերել՝ երկրի սահմանին անվտանգության հետ կապված։ Այս մասին գրում է The Hill-ը։
Սենատորի խոսքով՝ երեկոն բարեհաջող էր, քանի որ կողմերին հաջողվել է սկզբունքային պայմանավորվածություն ձեռք բերել։ Համաձայնագրի մանրամասները չեն նշվում։ Այդ պայմանավորվածությունը թույլ կտա խուսափել ևս մեկ բյուջետային ճգնաժամից։