Հոլիվուդում կնկարահանվի կենսագրական ֆիլմ հայտնի ռեփեր Թուփակ Շակուրի մասին: Ֆիլմի ռեժիսորը ու սցենարի հեղինակը կլինի Ջոն Սինգլթոնը՝ հայտնում է ITAR-TASS-ը:
«Թուփակն այն տղան էր, որի մասին ես ցանկանում էի ֆիլմ նկարել դեռ նրա կենդանության օրոք,- նշել է Սինգլթոնը:- Նրա հեռանալը խորը հետք թողեց իմ աշխարհընկալման վրա, ինչպես նաև ազդեցություն է գործել բազմաթիվ մարդկանց վրա ամբողջ աշխարհում: Նրա պատմությունը շատ կարևոր է մեր սերնդի համար»:
Ռեփեր, հասարակական գործիչ ու դերասան Թուփակը ծնվել է 1971թ.՝ Հառլեմում: Նա դարձավ աշխարհում ամենավաճառվող կատարողը (ավելի քան 75 մլն ալբոմ): Նա նաև առաջին ռեփերն էր, ում պատվին տեղադրվեց հուշարձան:
Իր արվեստում Շակուրն անդրադառնում էր աղքատության թեմաներին, ռասիզմի խնդիրներին:
1996թ. սեպտեմբերի 7-ին Լաս Վեգասում նա գնդակահարվեց սեփական լիմուզինում, իսկ սեպտեմբերի 13-ին ստացած վնասվածքներից մահացավ:









































