Օսլոյի համալսարանի գիտնականն ապակոդավորել է փայտի վրա թողնված ծածկագիրը: Նորվեգացի գիտնականն առաջին անգամ ապակոդավորել է վիկինգների հնագույն ծածկագիրը, որը թվագրվում է 12-13-րդ դարերին՝ գրում է The Guardian-ը:
Նմուշը հայտնաբերվել էր վաղուց՝ Նորվեգիայի Բերգեն քաղաքի հին նավամատույցում, սակայն գրությունը չբացահայտված էր մնում երկար տարիներ:
Գիտնականը պարզել է, որ փայտի վրա փորագրված են երկու հնագույն նորվեգական անուններ՝ Սիգուրդ և Լավրանս, որոնք գրվել են ստանդարտ ռունագրերով և ծածկագրի օգնությամբ:
Հետազոտողի խոսքով՝ Սկանդինավիայի տարածքում 1100-1200 թվականներին թվագրվող ռունագրերով փայտերը կիրառվել են կապի համար, ինչպես այժմյան sms-հաղորդագրությունները:








































