Բրիտանացի և գերմանացի գիտնականների խումբը հերքեց այն առասպելը, որ ավելի լավ է գինին խմել գարեջրից առաջ քան՝ հետո: 90 մասնակիցների հետ արված փորձարկումը ցույց տվեց, որ երկու դեպքում էլ տհաճ խումարը ապահովված է: Այս մասին գրում է The Guardian-ը:
19-ից 40 տարեկան կամավորները բաժանվեցին երեք խմբի. առաջին խումբը խմեց գարեջուր, հետո գինի, երկրորդը`գինի, ապա գարեջուր: Երրորդ խումբը խմեց միայն գարեջուր կամ միայն գինի: Գիտնականները ալկոտեստերով հսկում էին, որ բոլոր մասնակիցների օրգանիզմում ալկոհոլի վերջնական քանակը լինի 0.11%:

Մեկ շաբաթ անց փորձը կրկնվեց, բայց այս անգամ մասնակիցները գարեջուրն ու գինին խմեցին այլ հերթականությամբ: Գիտնականները պնդում են, որ երկու դեպքում էլ խումարի ինտենսիվությունը չի փոխվել:













































