«Յուվենթուս»-ի կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոյի և գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի միջև կոնֆլիկտ է հասունանում, հաղորդում է Tuttosport-ը: 28-ամյա ֆուտբոլիստը, ով թուրինյան ակումբի կազմում Իտալիայի Ա Սերիայի վերջին 2 հանդիպումների` «Ինտեր»-ի (3:1) և «Վերոնա»-ի դեմ խաղերի (2:2) հայտացուցակներում չի հայտնվել, դժգոհ է գործերի նման ընթացքից:
Ավելի վաղ հայտնվել էր տեղեկություն, որ Մարկիզիոն պատրաստվում է հանդիպել Իտալիայի գործող չեմպիոնի ղեկավարության հետ, որպեսզի քննարկի իր ապագան: Եթե ֆուտբոլիստի կարգավիճակը թիմում չփոփոխվի, ապա նա ամռանն, ամենայն հավանականությամբ, հրաժեշտ կտա «Յուվենթուս»-ին:
Մարկիզիոն Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 16 հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ:









































