Նաիրիտցիներն էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հետ հանդիպումից չգոհանալով՝ որոշեցին կառավարության շենքի մոտից երթով շարժվել դեպի նախագահական նստավայր:
Նրանցից վեց հոգու ընդունեցին ՀՀ նախագահի աշխատակազմի Քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների և բողոքների բաժնում: Բաժնի վարիչ Աիդա Ասատրյանը հավաստիացրեց, որ խնդիրն ամբողջությամբ կներկայացվի ղեկավարությանը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Նաիրիտի» աշխատակից Արա Գեղեցիկ Կարեյանն ասաց, որ իրենց նորից ասացին, որ մեկ ամսվա աշխատավարձը կվճարվի. «Մենք ասացինք, որ ինչ նախարարն ասել է, մեզ չի բավարարում: Մենք եկել ենք ձեզ մոտ: Այժմ մեզ մնում է սպասել պատասխանին»:
Նա մեզ ասաց նաև, որ առանց հացադուլ հայտարարելու էլ հացադուլի մեջ են, որովհետև մեկ ամսվա համար ստացած 75 հազար դրամով չեն կարողանա գոյատևել:
Մանրամասները դիտեք տեսանյութում:








































