Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շարունակում է պնդել, որ «Լիվերպուլ»-ն Անգլիայի Պրեմիեր Լիգայի չեմպիոնության գլխավոր ֆավորիտն է:
«Այն, որ «Լիվերպուլ»-ը չի մասնակցում եվրագավաթների խաղարկությանը, նրան իսկական ֆավորիտ է դարձնում չեմպիոնության համար պայքարում: Այդ թիմում բազմաթիվ փորձառու ֆուտբոլիստներ են խաղում, ինչպես, օրինակ, Ջերարդը:
«Լիվերպուլ»-ը երիտասարդ, զարգացող թիմ է, որը գլխավորում է գերազանց մարզիչ: Եվ երբ գալիս է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության ժամանակը, նրանք շաբաթը մեկ խաղ են անցկացնում, մինչդեռ մյուս թիմերը մեծ ջանքեր են ներդնում երկու ուղղություններով: Դա կարող է մեծ դեր խաղալ մրցաշրջանի ավարտին»,- ասել է պորտուգալացիմասնագետը:








































