Wednesday, 24 06 2026
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
21:50
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել
Վահագնի հուշարձանը մի քանի անգամ փոխել է իր տեղադրությունը

Հայաստանում ամենալուրջ խնդիրը փոխադարձ վստահության պակասն է. միջազգային հարցում

Հայաստանցիների 44 տոկոսը համարում է, որ երկրի կառավարման լավագույն ձևը ժողովրդավարությունն է, իսկ ազգային էկոնոմիկայի կարգավորման ամենաարդյունավետ համակարգը՝ շուկայական տնտեսությունը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը՝ հղում անելով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Համաշխարհային բանկի (ՀԲ)՝ չորեքշաբթի օրը հրապարակած համատեղ զեկույցի տվյալներին:

«Կյանքն անցման շրջանում» անունը կրող այս հետազոտությունն անցկացվել է Կենտրոնական Եվրոպայի, հետխորհրդային տարածքի 33 պետություններում և Թուրքիայում: Հետազոտության նպատակն է պարզել, թե ինչ ազդեցություն է թողել համաշխարհային տնտեսական ճգնաժամը պետությունների այս խմբի վրա:

Արևմտյան մասնագետները պնդում են, որ Հայաստանի պարագայում ճգնաժամն ազդել է տնային տնտեսությունների 62 տոկոսի վրա: Համեմատության համար՝ Ադրբեջանում այդ ցուցանիշը 55, իսկ Վրաստանում՝ 54 տոկոս է:

Վերլուծաբանները նաև պնդում են, որ Հայաստանում ամենալուրջ խնդիրը փոխադարձ վստահության պակասն է: Եթե 2006 թվականին միմյանց վստահում էր հայաստանցիների շուրջ 30 տոկոսը, ապա այսօր այդ ցուցանիշը գրեթե քառապատիկ անկում է արձանագրել՝ հասնելով 8 տոկոսի: «Հետազոտվող տարածաշրջանում սա ամենացածր ցուցանիշն է», – արձանագրում են զեկույցի հեղինակները:

Նրանք, սակայն, նկատում են, որ պետական հաստատությունների նկատմամբ վստահությունը վերջին տարիներին որոշակիորեն աճել է: Այդուհանդերձ, նախագահին, կառավարությանն ու խորհրդարանին վստահող հայաստանցիների թիվը չի գերազանցում 33 տոկոսը:

Վստահության ամենաբարձր ցուցանիշն ունեն Զինված ուժերը:

Վերջին հարցման համեմատ վստահության ամենամեծ անկումը Հայաստանում արձանագրել է եկեղեցին: «Կրոնական հաստատություններին վստահող հայաստանցիների թիվը նվազել է 40 տոկոսով», – արձանագրում են զեկույցի հեղինակները:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Համաշխարհային բանկի մասնագետները նաև նկատում են, որ Հայաստանում առավել լուրջ խնդիրներից է շարունակում մնալ կոռուպցիան: Հարցվածների 20 տոկոսը նշել է, որ վերջին մեկ տարում կաշառք է տվել որևէ պետական հաստատությունում, 25 տոկոսը խոստովանել է, որ ստիպված է եղել կաշառել ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին: Ընդհանուր առմամբ, հայաստանցիների միայն 20 տոկոսն է կարծում, որ երկրում վերջին չորս տարիների ընթացքում կոռուպցիայի մակարդակը նվազել է, նշված է զեկույցում:

«Հարկ է նշել, որ Հայաստանի բնակչության միայն 22 տոկոսն է բավարարված կյանքի որակով», – նշում են հետազոտության հեղինակները, նկատելով նաև, որ այս ցուցանիշն անկում է արձանագրել սոցիալական գրեթե բոլոր խմբերում՝ բացառությամբ ամենաբարձր եկամուտի տեր մարդկանց:

«Հայաստանցի հարուստների շրջանում կյանքի որակից բավարարված է ամեն երկրորդը», – պնդում են եվրոպացի փորձագետները՝ նաև նշելով, որ հայերը հետխորհրդային տարածքի ամենահոռետես ազգերից մեկն են:

«Հայաստանցիների միայն 33 տոկոսն է կարծում, որ իրենց զավակներին լավ ապագա է սպասում: Լավատեսների քանակը Հայաստանում 2006 թվականից ի վեր նվազել է շուրջ 10 տոկոսով», – փաստում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Համաշխարհային բանկի համատեղ զեկույցի հեղինակները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում