«Գրողի ծոցը թող գնա, ես եմ իրան բերել, ես էլ պահանջում եմ իրա հրաժարականը: Ինքն ո՞վ ա, որ մեր վարչապետը լինի՝ մասնագիտությամբ ո՛չ տնտեսագետ ա, ոչ էլ լիովին տիրապետում ա ֆունկցիոնալ աշխատանքներին: Ես աշխատում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանից քշել»,- կառավարության շենքի դիմաց հայտարարեց իրեն հասարակական կազմակերպության ղեկավար ներկայացրած անձը:
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյան կոչվածը մոնոպոլիստ է. «Մսուր-մանկապարտեզը տարել լցրել ա Ազգային ժողով, իսկ երկիրը կանգնած ա կործանման ծայրահեղ եզրին»:
Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող տաքսիստներից մեկը, սակայն, նշեց, որ իրենք խոսում են տաքսու ոլորտից, իսկ այս մարդուն չգիտեն՝ ով է ուղարկել. «Մենք ընտրել ենք Նիկոլ Փաշինյանին և ցանկանում ենք, որ մեր հարցերը լուծում ստանան: Չգիտեմ՝ սա որտեղից եկավ: Դա իր խնդիրն է»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































