Մոտակա ժամանակներս համակարգչային տեխնիկա արտադրող KUR ադրբեջանական գործարանը կսկսի պլանշետներ արտադրել: Այս մասին հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը:
Ընկերության գլխավոր տնօրեն Ռիզվան Օսմանովն այս կապակցությամբ նշել է, որ ներկայումս Ադրբեջանի համակարգչային շուկայում անկում է նկատվում, քանի որ բնակչությունը նախընտրում է պլանշետներ:
Նա նաև նշել է, որ տվյալ ոլորտում Ադրբեջանին դժվար կլինի մրցակցել համաշխարհային ապրանքանիշերի հետ, այնուամենայնիվ, նախատեսվում է մոտակա ժամանակներս իրագործել պլատֆորմի արտադրման նախագիծը:









































