Tuesday, 28 05 2024
Իսկ հագուստի արտադրությունն ազդո՞ւմ է կլիմայի փոփոխման վրա․ 12-րդ Արևորդին անդրադարձել է ամենաբարդ խնդիրներին
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է նախագահի վետոն
Ընկերոջ երեխայի մկրտության խնջույքը շարունակվել է հայհոյանքներով և կրակոցներով
«Եվրոպական ապագա՞, թե՞ ռուսական ստրկություն՝ մենք ենք որոշում»․ Վրաստանի նախագահ
«Հայաստանը ձեռք բերեց նոր բարեկամներ և չխուսափեց հակառակորդներից»․ ՀՀ նախագահ
Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացնում
Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում
Կաթողիկոսի քաղաքական ուղերձը՝ քառորդդարյա անդրդվելի լռությունից հետո
Կայծակնահարության դեպք՝ Գեղարքունիքի մարզում, կա զոհ
Մ-6 միջպետական ճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկ հատվածը նորոգվում է
Եկեղեցին կա՛մ իր ֆունկցիաներին պիտի վերադառնա, կա՛մ այս լրջագույն խնդրին պիտի լուծում տրվի
23:00
Հռոմի պապը ներողություն է խնդրել հոմոֆոբ արտահայտությունների համար
Քաղաքապետարանի աշխատանքից դժգոհ կապանցին հրդեհել է քաղաքապետի ավտոմեքենան
ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք
Բլինքենի ուղերձի «վրիպակը». ի՞նչ է ակնարկում Վաշինգտոնը
Պետությունը զավթած ուժերն այսօր իրենց համարում են լեգիտիմ. անպատիժ մնալու հետևանքներն են
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ Գալուզին
Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ

Պատասխաններ Սամվել Բաբայանին. ինչ է կատարվում ընդհանրապես

Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, նաև արցախյան շարժման ակտիվիստ Ռազմիկ Պետրոսյանը հայտարարություններ են արել, որով հերքել են Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի՝ նախօրեին արած հայտարարությունը, թե Սերժ Սարգսյանը 2017 թվականին Արցախի իշխանությանը հորդորել է համաձայնել տարածքային զիջումների: Ի դեպ, Ռազմիկ Պետրոսյանին, իբրև իր խոսքը վկայող աղբյուր, մատնանշել է հենց Սամվել Բաբայանը, բայց Պետրոսյանը փաստորեն հայտարարել է, որ չի եղել որևէ պարտադրանք, և Սերժ Սարգսյանն ընդամենը ներկայացրել է բանակցային գործընթացում Ադրբեջանի պահանջը, իրենք էլ հայտնել են իրենց անզիջում դիրքորոշումը: Արայիկ Հարությունյանն էլ նշել է, որ հանդիպումը եղել է 2016-ի ամռանը, ոչ թե 2017-ի: Սամվել Բաբայանի հայտարարությունների կապակցությամբ, անշուշտ, դեռ էլի կլինեն տարբեր արձագանքներ, սակայն առկա իրավիճակը խոսում է մեկ այլ՝ ավելի խորքային խնդրի, և այդ համատեքստում էլ, որպես հասարակություն և պետություն, մեր իմունային խիստ ցածր համակարգի մասին:

Այստեղ արտացոլվում է անցնող քսանհինգ տարիներին Արցախի հարցում մեր թույլ տված առանցքային բացթողումներից, հիմնարար բացթողումներից մեկը, խոշոր հաշվով, նույնիսկ կորուստներից մեկը: Մենք խոսում ենք զիջումների հնարավոր-անհնար լինելու մասին, սակայն իրականում արդեն իսկ թույլ ենք տվել զիջում՝ հոգեբանական, մտածողության զիջում: Մենք, իբրև հասարակություն, կորցրել ենք տեղեկատվական-հոգեբանական դիմադրունակությունը, իսկ դրա պատճառն էլ այն է, որ Հայաստանի անցնող քառորդ դարի, այսպես ասած, քաղաքական էլիտաները Արցախի հարցը դիտարկել են միմյանց հետ հաշիվներ մաքրելու միջոց, գործիք, ընդ որում՝ անկախ քաղաքական հայացքներից ու պատկանելությունից, անգամ միևնույն իշխանական ճամբարում գտնվող սուբյեկտները և խմբերը: Այդ ամենի հետևանք-օրինակը մենք տեսել ենք պարբերաբար և տեսնում ենք նաև այժմ՝ Բաբայանի հայտարարության, դրան հաջորդող հայտարարություն-պարզաբանումների տեսքով: Բայց մենք չենք տեսնում, ու չենք տեսել այդ ամենի հետևանքով հանրության մոտ առաջացած շփոթմունքը, շվար և մոլոր իրավիճակը: Որովհետև այդ ամենը հետաքրքիր չի եղել որևէ մեկին, անգամ մեդիայի զգալի մասին: Բայց, եթե որևէ մեկը չի տեսել Արցախի հարցի հաշվին փոխադարձ մեղադրանքների և հարաբերությունների պարզաբանման հետևանքը հանրային գիտակցության և հոգեբանության վրա, դա դեռ չի նշանակում, որ այդ հետևանքը կամ ազդեցությունը չի եղել և տարիների ընթացքում չի քայքայել այն, մեր հանրությանը, ժողովրդին՝ հաղթող հանրությունից վերածելով վախվորած, կասկածամիտ, այդ ամենից հոգնած, շփոթված հանրության, որը ժամանակի ընթացքում այլևս սկսում է չհասկանալ, թե ինչ է կատարվում իր անվտանգության, պետական անվտանգության համար կարևորագույն և առանցքային խնդրում: Որովհետև բոլորը շատ թեթև մեղադրել են իրար, հերքել, հաստատել, կամ ոչ հերքել են, ոչ հաստատել, սակայն այդ ամենով հանդերձ ստեղծել են հարցի շուրջ անորոշ ու լղոզված մի մթնոլորտ, անպատասխանատվության մի միջավայր, երբ մարդիկ այլևս չեն տարբերակում՝ ինչն է իրական, ճիշտ, իսկ ինչը՝ մտացածին և սխալ: Ու դա նոր թափով շարունակվում է նաև այսօր, հանրային իմունիտետի հաշվին տարբեր շահառու խմբեր շարունակում են միմյանց հաշիվներ ներկայացնել Արցախի անունից, շահարկել, խաղարկել, նենգափոխել՝ զերծ մնալով այդ ամենի վերաբերյալ անձնական պատասխանատվությունից:

Ինչո՞ւ է Սամվել Բաբայանը հրապարակ բերել թեման, անկասկած՝ լավ պատկերացնելով հնարավոր ռեզոնանսը, և փաստորեն այնքան էլ լավ չտիրապետելով փաստերին: Կամ, գուցե Բաբայանը ներկայացնի հավելյալ փաստեր: Գուցե բոլորը, ովքեր ունեն միմյանց ներկայացնելու հաշիվներ, միանգամից ներկայացնեն և ավարտեն, հետո պատասխանեն Հայաստանի հանրության հարցերին: Իսկ այդ հարցերը շատ պարզ են՝ ով ինչ է ուզում Արցախի հարցում, ով ինչ է պատկերացնում և ինչի համար է պատրաստ ստանձնել պատասխանատվություն: Այլապես ստացվում է զարմանալի մի բան՝ բոլորը արցախյան հարցի հերոսներ են (ռազմական փուլը և գործունեությունը դնում ենք մի կողմ), որոնք ուղիղ, կամ ակնարկային մակարդակով հենց իրենցով են ասոցացնում հարցի, այսպես ասած, հայանպաստ լուծումը, սակայն բոլորի գործունեության արդյունքն այն է, որ մենք չունենք այդ հարցում համահայկական հստակորեն սահմանված և ձևակերպված ռազմավարություն, չունենք ձևակերպված խնդիր, չունենք այդ հարցում պետականության բարձրաձայնված կոնցեպտ բոլոր ժամանակների իշխանությունների համար: Հարց է առաջանում՝ ինչի համար են պետք այդ հերոսական կեցվածքներն ու մատուցումները, եթե հանրությանը շփոթության մատնելուց բացի, դա չի ունեցել որևէ առարկայական արդյունք, եթե հանրությանը քաղաքական ծառայություն մատուցելու փոխարեն, հանրությունից են ակնկալում ծառայություն իրենց հերոսական «կարգավիճակներին»:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում