ԱՄՆ-ը խստացնում է փղոսկրե իրերի վաճառքի արգելքի պայմանները: Այսուհետ փղոսկրե ապրանքների զգալի մասը արգելվելու է ԱՄՆ տարածքում, հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմին:
ԱՄՆ կողմից նման խստացումների պատճառը փղերի թվաքանակի կրճատումն է: Ըստ մասնագետների՝ ամեն տարի Աֆրիկայում մաքսանենգները սպանում են մինչև 35 հազար փիղ, իսկ կենդանիների թիվը ներկայումս չի գերազանցում 500 հազարը:
ԱՄՆ-ում փղոսկրի ներկրման արգելքը գործում է 1989-ից, սակայն նոր միջոցառումներն ավելի կոշտ են: Խոսքը վերաբերում է ամերիկյան տարածքում թանկարժեք նյութից պատրաստված գրեթե բոլոր իրերին: Բացի դրանից՝ պաշտոնապես գրանցված որսորդները կարող են երկիր բերել նման 2 ոսկորից ոչ ավելի: