«Իմ կյանքի 30 տարին այդ պայքարի մեջ է, հո անտարբեր չե՞մ կարող մնալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Պավլիկ Մանուկյանը՝ անդրադառնալով իր վերջին հայտարարությանը, թե՝ այս իշխանությունները սեպ են խրել Հայաստանի և Արցախի միջև:
Մեր զրուցակցի խոսքով՝ մինչև հիմա պարզ չէ, թե ինչ են բանակցում, ինչ է նշանակում միակողմանի խաղաղությանը նախապատրաստել. «Շատ տարօրինակ է՝ բանակցությունները միակողմանի չեն լինում, իսկ Մադրիդյան սկզբունքներ կոչվածը անհնարին մի ֆորմատ է, որը պետք է ժամ առաջ հանել բանակցային գործընթացից»:
Պավլիկ Մանուկյանը կարծում է, որ այսպես շարունակվելու դեպքում պատերազմն անխուսափելի է:
Նա նշեց, որ իշխանությունը իրենց արժանահավատություն չի ներշնչում, քանի որ այս իշխանության համար որպես տանիք չի օգտագործվում արդարադատությունը. «Մենք այդ անարդարության զոհն ենք: Մենք ապստամբել ենք ցեղասպանների դեմ, որը իշխանափոխության հիմքերից մեկն էր»:
Շարունակելով՝ Պավլիկ Մանուկյանն ընդգծեց. «Երբեք, քանի սաղ եմ, չեմ հրաժարվի. երբ կբռնանան իմ ժողովրդի վրա՝ անկախ պաշտոնից, դեմքից, դիրքից, ապստամբելու եմ. ի՞նչ տարբերություն՝ հայերեն խոսող թուրքն է դա անո՞ւմ, թե՞ թուրքերեն խոսող հայը»։
Մանրամասները՝ տեսանյութում: