Դոնեցկի «Մետալուրգ»-ի պաշտոնական կայքը հարցազրույց է վերցրել ակումբի նորեկ Հայաստանի հավաքականի խաղացող Մարկոս Պիզելլիից:
«Դոնեցկի «Մետալուրգ»-ի նորեկ Մարկոս Պիզելլին, ոչ միայն իր առաջին գոլերը խփեց մեր թիմի մարզաշապիկով, այլև արագորեն դառնում է ակումբի առաջատարներից մեկը»: Այս տողերով է սկսվում ուկրաինական ակումբի պաշտոնական կայքում զետեղված հարցազրույցը:
– Ինչ վերաբերում է «Անորտոսիս»-ի հետ մեր խաղին, կարծում եմ, մենք խաղադաշտում արեցինք այն, ինչ մեզնից պահանջել էր մարզիչը:
– «Մետալուրգ»-ը երկու գնդակի առավելությամբ հաղթում էր։ Ինչո՞ւ չկարողացաք զարգացնել հաջողությունը:
– Այժմ մենք քրտնաջան պարապում ենք, օրական 2 մարզում ենք անցկացնում: Մենք լավ սկսեցինք հանդիպումը, բայց հետո փոքր-ինչ հոգնեցինք, ինչը կապված է ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածության հետ:
– Մարկոս, դու գո՞հ ես քո խաղից:
– Ես դեռ իմ լավագույն խաղը չեմ ցուցադրում: Այս պահին արագ տեմպով մոտենում եմ լավագույն մարզավիճակիս:
– Մարկոս, խաղադաշտում ո՞ր դիրքն ես նախընտրում:
– Ենթահարձակվողի: Հայաստանի հավաքականում էլ եմ այդ դիրքում խաղում:
– Ինչպիսի՞ն են քո առաջին տպավորությունները «Մետալուրգ»-ի խաղից:
– Լավագույն: Չնայած ես նորեկ եմ ակումբում, ինձ այստեղ լավ են վերաբերվում: Խաղադաշտում թիմակիցներիս հետ ոչ մի խնդիր չունեմ: Մնում է միայն ռուսերեն սովորեմ:
– Որքա՞ն ժամանակ պահանջվեց քեզնից հայերեն սովորելու համար:
– 1.5 տարում ես սովորեցի հայերեն լեզուն և այժմ ազատ կարող եմ խոսել: Այժմ նպատակս ռուսերեն սովորելն է:
– Հայաստանի հավաքականից շատ ֆուտբոլիստներ են այժ Դոնեցկում հանդես գալիս: Դա ձեզ կօգնի՞ ավելի հեշտ ընտելանալ նոր երկրին:
– Իհարկե, ես հաճախ եմ հետևել «Մետալուրգ»-ի հանդիպումներին և լավ գիտեմ իմ նոր ակումբի հնարավորությունները:
– Գո՞հ ես, որ տեղափոխվել ես «Մետալուրգ»:
– Գոհ եմ: Ակումբը լավն է, Ուկրաինայի առաջնությունն ուժեղ է, և ես կարող եմ առաջադիմել «Մետալուրգ»-ի հետ միասին:
– Մարկոս, պատմիր ընտանիքիդ մասին:
– Ես ամուսնացած եմ, բայց այս պահին կինս Բրազիլիայում է: Նա ինտերնետից որոշակի տեղեկություն է հավաքել Դոնեցկի մասին և շուտով կգա Դոնեցկ։









































