Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան Ռուսաստանին և ԱՄՆ-ին կոչ է անում ազդել Սիրիայի իշխանությունների վրա՝ ժնևյան բանակցություններում արագ առաջընթացի հասնելու համար: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով երեքշաբթի օրը ազգային կոալիցիայի ներկայացուցիչ Մոնզիր Աքբիքի անունից տարածված հայտարարությունը:
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին և ԱՄՆ-ին՝ որպես այս խաղաղ գործընթացի հովանավորների, պնդել, որպեսզի ռեժիմը լրջորեն անցնի բանակցություններին»,- նշվում է հայտարարության մեջ:
Ընդգծվում է, որ ազգային կոալիցիան «լիովին համաձայն է» ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ հանձնակատար Լախդար Բրահիմիի հայտարարության հետ, թե՝ «սիրիացի ժողովրդին բանակցություններում առաջընթաց է անհրաժեշտ»:
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Շվեյցարիայում ավարտվեց բանակցությունների հերթական օրը՝ «Ժնև-2»-ի երկրորդ փուլի շրջանակներում:







































