Ֆրանսիացի բարոնուհի Իրինա ֆոն Դրեյերը, որը 100 տարեկանում ռուսական քաղաքացիություն է ստացել, մահացել է 104 տարեկան հասակում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով բարոնուհու որդուն՝ Ֆոմին:
Նա ասել է, որ մայրը, կոմսուհի Մինկեվիչ-Օդրովազը հոգին ավանդել է երկուշաբթի, փետրվարի 4-ին:

Ֆոմա ֆոն Դրեյերը չի անվանել բարոնուհու մահվան պատճառը, սակայն վստահեցրել է, որ հուղարկավորությունը տեղի կունենա Սենտ-Ժենեվև-դե-Բուա ուղղափառ եկեղեցում՝ ընտանեկան գերեզմանատանը:
Ֆոն Դրեյերը Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 2015-ին՝ իր հարյուրամյակին. համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: 2017-ին ռուսական անձնագիր է ստացել նաև նրա որդին:










































