Հոմսում հումանիտար գործողությունների հնարավոր տապալման պատասխանատվությունն իր վրա պետք է վերցնի Ռուսաստանը, կարծում է Օբաման: Նրա խոսքերով՝ Ռուսաստանն, ի տարբերություն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մյուս անդամների, կարգելափակի հումանիտար օգնությունը:
«Պետքարտուղար Քերին բազմիս փոխանցել է ռուսական կողմին մեր հաղորդագրությունը, որ դեռ ամեն ինչ արված չէ, և Ռուսաստանն իր ներդրումը լիարժեք համարել չի կարող, քանի դեռ Սիրիայում մարդիկ սոված են: Եվ ոչ միայն սիրիացիներն են պատասխանատու դրա համար, այլև ռուսները, քանի որ նրանք արգելափակում են այդ որոշումը»,- նշել է ամերիկացի նախագահը:









































