Իրանում կին ֆուտբոլիստների շրջանում պատահաբար կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ նրանցից 4-ը հակառակ սեռի ներկայացուցիչներ են: Այս մասին գրում է Mirror-ը:
Տղամարդիկ խոստովանել են իրենց մեղքը, սակայն ասել են, որ սպասում են սեռը փոխելու վիրահատությանը և իսկապես իրենք իրենց ասոցացնում են կանանց հետ: «Ֆուտբոլիստների» հետ զրույցից հետո նրանց արգելվել է մասնակցել թիմային մարզումներին:
Այս իրադարձությունը լուսաբանող լրագրողներն ընդգծել են, որ չնայած երկրում արգելվում են միասեռականությունը և մինչամուսնական սեռական կապերը` քառյակին թույլ են տվել վերամիավորվել ընկերուհիների հետ վիրահատությունից հետո: Սակայն դրանում ոչ մի զարմանալի բան չկա, քանի որ Իրանում սեռը փոխող վիրահատությունները նորմալ երևույթ են համարվում: Նույնիսկ այաթոլլա Խամենեին դրանք համարել է իսլամին չհակասող:








































