Երևանի պետական համալսարանի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը «Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա. խոչընդոտներ և հնարավորություններ» թեմայով քննարկմանը նշեց, որ Հայաստանը մինչև այսօր համարվում է ավելի ազատ, քան ՄՄ բոլոր պետությունները:
«Ինձ համար՝ որպես քաղաքացու, հարցն այն է, թե ինչ նպատակ ունի ավելի ազատ պետության համար մտնել անազատ դաշտ: Դա նույնիսկ տարօրինակ է սովորական մտածողության առումով»,- ասաց նա, ապա հավելեց, որ մեզանում մի կարևոր բան է բացակայում՝ եվրոպական կամ եվրասիական կամ ասիական կողմնորոշումը տվյալ ազգի կողմնորոշումն է, ոչ թե՝ քաղաքական էլիտայի: Ազգն է, որ կարող է լինել ասիական կամ եվրոպական, և ոչ թե՝ էլիտան:
Ավելին՝ տեսանյութում:







































