Նոր 3D տպիչը օգտագործում է լույսը ընդամենը մի քանի րոպեում մածուցիկ հեղուկները կոշտ առարկաների վերածելու համար։
Նոր սարքը ստացել է «replicator» անունը ( «Աստղային ճանապարհ» մեդիաֆրանշիզում հայտնի սարքի նմանությամբ, որը կարողանում էր նյութականացնել ցանկացած պահանջ): 3D տպիչը, որը ստեղծվել է Բերքլիի (ԱՄՆ) Կալիֆորնիայի համալսարանի ճարտարագետների կողմից, կարող է ավելի ճկուն և բարդ օբյեկտներ ստեղծել, քան ավանդական 3D տպիչները:
Տեխնոլոգիան թույլ է տալիս արդեն գոյություն ունեցող իրին նոր նյութեր ավելացնել: