Friday, 26 06 2026
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին

Ուկրաինական պարտիայում Արևմուտքը թագավորական նվեր մատուցեց ռուսներին

Նոր՝ ուկրաինական պարտիայում, որը խաղում են Ռուսաստանն ու Արևմուտքը, Մոսկվայի մրցակիցը «ֆիգուր» զիջեց՝ դրանով իսկ Ռուսաստանին մատուցելով թագավորական նվեր:

Ուկրաինայի հարցով զբաղվող ԱՄՆ գլխավոր ներկայացուցիչների՝ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդի և Կիևում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայետի հեռախոսազրույցի գաղտնի ձայնագրության հրապարակումը ցույց տվեց, որ WikiLeaks-ի և Էդվարդ Սնոուդենի անմահ գործը շարունակում է իր «հաղթարշավը»: Խոսելով դեսպան Պայետի հետ՝ Նուլանդը չի զրկում իրեն ուկրաինական ճգնաժամի կարգավորման Եվրամիության փորձերի նկարագրման, մեղմ ասած, ոչ ընդունված բառապաշար կիրառելու հաճույքից:

Եվրամիության հասցեին Նուլանդի լուտանքը բարիկադների մյուս կողմում կանգնածներին ուղղակի հիացրել է: Արդյո՞ք դա Ուկրաինայի հանդեպ արևմտյան ողջ քաղաքականության բացահայտման լավագույն սեա՞նսը չէ՝ կասեն Կիևի եվրաատլանտյան ընտրության ռուս հակառակորդները:

Սկանդալից ուշադրությունը շեղելու համար, որը էլ ավելի կբարդացնի ուկրաինական ուղղությամբ ԱՄՆ-ի և Եվրամիության՝ առանց այն էլ աններդաշնակ և իմպուլսիվ գործողությունները, Արևմուտքում խոսել են ռուսական հետքի մասին:

Ով էլ լինի արտահոսքի նախաձեռնողը՝ «խոսքը մի բաժակ ջուր չէ»: Վաշինգտոնն ու Բրյուսելը ստիպված կլինեն վերապրել իրենց հարաբերություններում ևս մեկ տհաճ դրվագ, և դա ընդամենը մի քանի օր այն բանից հետո, երբ Մյունխենում կայացած անվտանգության հարցերով համաժողովում ուկրաինական ընդդիմության առաջնորդները շտապողականություն չդրսևորող Արևմուտքին հուսահատ կոչ արեցին համապարտ դիրքորոշում զբաղեցնել և խոսքից գործի անցնել՝ վերջապես առաջարկելով ավելի էական բան, քան Մայդանին թխվածքաբլիթ բաժանելն ու բարոյական աջակցություն ցուցաբերելն է: Խոսքն Ուկրաինայի համար նոր արևմտյան «Մարշալի պլանի» մասին է՝ նման այն պլանին, որն առանցքային դեր է խաղացել հետպատերազմական Եվրոպայի վերակառուցման գործում:

Այնուամենայնիվ, Նուլանդի և Պայետի զրույցի ապակոդավորման գլխավոր արժեքը Մոսկվայի համար միացյալ Եվրոպայի հասցեին սուր արտահայտությունները չեն: Քննարկելով Կիևում տիրող իրավիճակը՝ ամերիկացի դիվանագետներն ուկրաինական ընդդիմության առաջնորդների մասին խոսել են ինչպես խոսում են պեշկեքի մասին:

Ավելին՝ Նուլանդն անցանկալի է համարել ուկրաինական նոր կառավարությունում Վիտալի Կլիչկոյի՝ ուկրաինական ընդդիմության ամենավարկանիշային առաջնորդի հայտնվելը:

Նուլանդի բացահայտումները Կլիչկոյին առնվազն հասկացնում այն մասին, որ Վաշինգտոնը նրա հանդեպ հատուկ ոգևորություն չի տածում: Դա լուրջ առիթ է նախկին բռնցքամարտիկի համար՝ մտածելու, թե արտաքին խաղացողներից ում վրա խաղադրույք կատարի:Իսկ Մոսկվայի համար դա հնարավորություն է՝ իր «փափուկ ուժով» հայտնի չեմպիոնին իր կողմը գրավելու համար:

Եթե օվկիանոսից այն կողմ նրան չեն սպասում, իսկ Բրյուսելում սպասում են, սակայն, ինչպես նախկինում, ոչինչ չեն խոստանում, ապա ինչո՞ւ հայացքը չուղղել դեպի Արևելք՝ եթե ոչ հանուն մեծ սիրո, ապա պրագմատիկ հաշվարկի: Առավել ևս, որ Մոսկվան, ինչպես երևում է, դասեր է քաղել տասնամյա վաղեմության «նարնջագույն հեղափոխությունից» և իր ուկրաինական պարտիայում «հավկիթները նույն զամբյուղի մեջ չի դնում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում