ԱՄՆ-ում հասանելի են դարձել Հիլարի Քլինթոնի վստահելի անձի՝ Դիանա Բլերի անձնական փաստաթղթերը, որոնցում նկարագրվում են նրա անկեղծ զրույցները Քլինթոնի հետ՝ հաղորդում է The Daily News-ը:
Անձնական փաստաթղթերի համաձայն՝ ԱՄՆ նախկին առաջին տիկինը պաշտպանել է Բիլ Քլինթոնին՝ չնայած վերջինիս և Մոնիկա Լևինսկու հանդիպումներին, մեղադրելով նաևվ իրեն և նախագահի թշնամիներին:
«Նա կարծում է, որ չափազանց խելացի, զգայուն և ազատ չի եղել՝ գիտակցելու համար, թե ինչ գին է վճարել»,- հիշում է Դիանա Բլերը:
Բլերը գրել է նաև, որ Հիլարի Քլինթոնի համար Վաշինգտոնում առաջին տարին սարսափելի է եղել առողջապահության բարեփոխումից հետո առաջացած արձագանքի պատճառով և նշել է, որ Քլինթոնին զարմացրել էին մարդիկ, որոնք խաբում են՝ նայելով աչքերի մեջ:
Դիանա Բլերը, ում Հիլարի Քլինթոնը համարել է իր ամենամտերիմ ընկերը, մահացել է 2000թ. 62 տարեկանում: Բլերի անձնական փաստաթղթերը փոխանցվել են Աքրանզասի համալսարան:







































