Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ վրացական կողմը խորհրդակցություններ կանցկացնի և լրջորեն կվերլուծի Ռուսաստանի նախագահի՝ վրացի առաջնորդի հետ հանդիպելու պատրաստակամության մասին հայտարարությունը՝ հաղորդում է BBC-ն:
«Եթե հնարավորություն կա, որ նման հանդիպումը դրական խթան կհանդիսանա վրաց-ռուսական հարաբերությունների համար, եթե խնդրահարույց թեմաների քննարկման պատրաստակամություն կա, բնականաբար, հիմք կա, որպեսզի մենք այդ թեմաները քննարկենք մեր գործընկերների հետ, խորհրդակցություններ անցկացնենք ինչպես երկրի ներսում, այնպես էլ արևմտյան գործընկերների հետ և մտածենք նման հանդիպման մասին»,- հայտարարել է Վրաստանի նախագահը:
Նախօրեին Պուտինը պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք ինքը պատրաստվո՞ւմ է հանդիպել Մարգվելաշվիլիի հետ, հայտարարել է. «Եթե նա ցանկանա, ինչու՝ ոչ»:









































