Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լատվիան չի աջակցել վրացական նախաձեռնությանը և հրաժարվել է Վրաստանն անվանել «Ջորջիա»։
Լատվիայի Պետական լեզվի կենտրոնի ղեկավար Մարիս Բալտինիշը հայտարարել է, որ լատիշերենում որևէ հիմք չկա Վրաստանը «Ջորջիա» անվանելու համար.
«Բոլոր լեզուներում այլ երկրների պետական անվանումները տրվում են լեզվական տրամաբանության օրենքի, ինչպես նաև լեզվի պատմության ու օրենքների հիման վրա։ «Վրաստան» բառը լատիշերենում հանդիպում է մոտ 130 տարի, և մենք որևէ հիմք չունենք այն փոխելու համար»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանը դիմեց մի շարք երկրների՝ խնդրելով նրանց այսուհետ իրեն անվանել «Ջորջիա»։ Ցայժմ վրացական այդ նախաձեռնությանն արձագանքել է միայն Հարավային Կորեան։









































