ԱՄՆ օդուժի հատուկ գործողության հրամանատարության ղեկավար ծովակալ Ուիլյամ Մաքրեյվենը «Ալ-Քաիդա»-ի ղեկավար Ուսամա բեն Լադենի ոչնչացումից 11 օր հետո հրամայել է ոչնչացնել նրա աճյունի լուսանկարները կամ դրանք փոխանցել Կենտրոնական հետախուզական վարչությանը:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել են ամերիկյան Judicial Watch իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները, որի տրամադրության տակ է համապատասխան էլեկտրոնային նամակը:
Փաստաթուղթը մասամբ է գաղտնազերծվել, և դրանում բացակայում են որոշ անուններ, պաշտոններ: 2011թ. մայիսի 2-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ուսամա բեն Լադենը սպանվել է Աբոթաբադ քաղաքում՝ Պակիստանի հյուսիս-արևմուտքում:
Մաքրեյվենի նամակը թվագրված է 2011թ. մայիսի 13-ին:
«Ինչ վերաբերում է բեն Լադենի մնացորդների լուսանկարներին, ցանկանում եմ հատուկ նշել, որ դրանք պետք է փոխանցվեն ԿՀՎ-ին: Եթե դրանք նախկինի պես ձեզ մոտ են, ապա անմիջապես ոչնչացրեք դրանք կամ հասցրեք…»,- նամակում պահանջում է ծովակալը անհայտ հպատակներից:












































