Եգիպտոսի իշխանությունները որոշում են ընդունել փետրվարի 20-ին դատավարություն սկսել Կատարի Al-Jazeera հեռուստաալիքի լրագրողների դեմ, ովքեր մեղադրվում են կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ամբաստանյալի աթոռին կհայտնվեն 20 լրագրողներ, որոնք մեղադրվում են նաև ահաբեկչական կազմակերպության անդամներին աջակցություն ցուցաբերելու մեջ:
Հեռուստաալիքը հերքում է բոլոր մեղադրանքները և հայտարարում, որ 20 մեղադրյալներից միայն 9-ն են իր աշխատակիցները:










































