Monday, 22 06 2026
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար

«Մոսկվան կարող է վճարել Մաքսայինին անդամակցելու Հայաստանի բոլոր ծախսերը»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը:

– Պարոն Սիմոնով, Հայաստանն արդեն սկսել է Մաքսային միության անդամակցության «ճանապարհային քարտեզի» իրագործումը: «Ճանապարհային քարտեզը» հրապարակված է, որի հիման վրա տնտեսագետներն արդեն ենթադրություններ են անում` պնդելով, որ այն հիմք է նախապատրաստում միասնական տնտեսական համակարգի և միասնական արժույթի համար: Սրանք վաղաժա՞մ ենթադրություններ են:

– Պետք է ընդգծել, որ մենք դիտարկում ենք Մաքսային միությունը, որպես  եվրասիական տարածքում ավելի համակարգային տնտեսական ինտեգրացիայի  առաջին քայլ: Պատահական չէ, որ այսօր Ղազախստանի և Բելառուսի հետ մենք արդեն խոսում ենք միացյալ տնտեսական տարածքի ձևավորման շուրջ, բայց պետք է ասել նաև, որ եվրասիական տարածքում միասնական արժույթի շուրջ խոսելը դեռ վաղ է, սա շատ ավելի բարդ հարց է, քանի որ նախքան դա պետք է  ներդաշնակ դարձնել ինչպես մաքսային քաղաքականությանն առնչվող հարցերը, այնպես էլ մի շարք այլ նրբություններ, որոնք շատ-շատ են: Չէ՞ որ ՄՄ-ում  ամենակարևոր հարցը մաքսային քաղաքականությունն է, միացյալ շուկայի ձևավորումը: ՄՄ-ում ապրանքները պետք է հատեն սահմանը առանց արտաքին սահմանի վճարների, դրանք ունենալու են միացյալ ֆորմատ, այսինքն՝  մաքսատուրքերի միացյալ բլոկ:

Իսկ մաքսային հարցերում ամեն ինչ հարթ չէ: Մենք գիտենք, որ Բելառուսի և Ղազախստանի համար էներգետիկ ապրանքների, էներգակիրների մատակարարման թեման շատ ցավոտ է, մենք Բելառուսի հետ դեռ բանավիճում ենք նավթի մատակարարման վերաբերյալ, կան որոշ խնդիրներ նաև Ղազախստանի հետ կապված: Պարզ է, որ սա ծանր հարց է, բայց սա ինքնանպատակ չէ, այլ առաջին քայլն է, որպեսզի հետագայում շարունակվի տնտեսությունների ինտեգրացիան: Այս բանավեճերը հարթվելու են, բայց  ներկայումս սրանք են կարևոր, իսկ միասնական արժույթն արդեն  ավելի հեռավոր գործընթաց է:

– «Ճաապարհային քարտեզը» ներառում է 255-րդ կետը՝ «ՄՄ երկրների հետ մակրոտնտեսական սինխրոնիզացիա և հարմոնիզացիա»: Սա ավելի լուրջ քայլ է, որը նաև որոշակի ծախսեր է պահանջում, ըստ Ձեզ` ո՞ր կողմը պետք է վճարի  դրա համար:

– Իրականում, ծախսերն այդքան էլ էական չեն: Մենք, ի դեպ, շատ լավ հասկանում ենք, որ ՄՄ-ն պահանջում է Ռուսաստանի կողմից որոշակի ծախսեր, դա գաղտնիք չէ: Ինչ վերաբերում է այս դրույթին և այս ծախսերին, իմ կարծիքով, Ռուսաստանը կարող է ամբողջութամբ իր վրա վերցնել ֆինանսավորումը, ՄՄ առաջին տարիների աշխատանքի վերլուծությունը բերում է այն մտքին, որ Ռուսաստանը ստիպված է գնալ զիջումների, և մենք, ի դեպ, լուրջ կոմպրոմիսների ենք գնում, բայց մենք հաշվարկում ենք սա փոխհատուցել երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացմամբ ապագայում, նախկին որոշակի կոոպերատիվ թելերի վերականգնմամբ, որը պետք է բերի ընդհանուր կոմյունիկատիվ ազդեցության:

– ՌԴ-ն ունի՞ այդքան ռեսուրս բոլորի փոխարեն վճարելու և ՄՄ-ն կայացնելու համար:

– Ես հույս ունեմ, որ խոսքը բոլորի փոխարեն վճարելու մասին չէ: ՌԴ-ն գնում է  ծախսերի առաջին փուլում կապված փաստաթղթերի պատրաստման հետ, ապրանքային որոշակի խմբերի մատակարարման հնարավորության հետ, ինչպես օրինակ` էներգակիրների պարագայում, բայց հույս կա առևտրաշրջանառության աճի, որը հետագայում հնարավորություն կտա ՌԴ-ին իր շահերը ստանալ այդ միությունից:

– Պարոն Սիմոնով, Իրանի և Արևմուտքի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները հաջող ընթացք ունեն: Նույնիսկ Իրան-Արևմուտք  բանակցություններով և պատժամիջոցների վերացման հեռանկարով ոգևորված՝ Իրանի նավթի նախարարը դեկտեմբերի սկզբին ասել էր, որ Իրանը պատրաստ է գնային պատերազմ սկսել՝ մեծացնելով նավթի արդյունահանումը, եթե նույնիսկ գներն ընկնեն: Համաձայնությունն ու այս սցենարը ձեռնտո՞ւ է Ռուսաստանին:

– Ես կարծում եմ, որ սա մեզ ձեռնտու չէ այն պարզ պատճառով, որ Իրանը մեր մրցակիցն է էներգակիրների համաշխարհային շուկայում, և այս տեսանկյունից մենք հետաքրքրված չենք, որպեսզի սկսվեն մեծամասշտաբ պրոյեկտներ Իրանում այն դեպքում, երբ ԵՄ-ն սկսում է ՌԴ-ին շանտաժի ենթարկել իրանական գազով: Այս իմաստով, ես կարծում եմ, որ իրանական թեման մեզ համար ռիսկերով լի է: Բայց նաև կարծում եմ, որ Արևմուտքի քաղաքական խաղերը դրական ելքի չեն հանգեցնելու, ես կարծում եմ, որ Իրանը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի համար: Կարծում եմ, որ Արևմուտքի վերաբերմունքը Իրանի նկատմամբ փոխվելու է տեսանելի ապագայում, քանի որ նոր պայմանավորվածությունները  ընդունվեցին որպես նոր էջ Արևմուտքի և Իրանի միջև, բայց չէ՞ որ Իրանը բարդ քաղաքական ռեժիմի կրող է, որի նկատմամբ պետք է շատ զգուշավոր մոտեցում ցուցաբերել, իսկ Ռուսաստանի համար, թերևս, այս որոշումները  սպառնալիք են, քան հնարավորություն:

– Այսինքն, Ձեր համոզմամբ, վա՞ղ է խոսել համաձայնության տեսանելիության  շուրջ:

– Ես կարծում եմ, որ հիմա խոսել, որ պայմանավորվածություն կա` վաղ է, քանի որ միջուկային ծրագիրը կանգնեցված չէ, և Իրանը պատրաստ չէ հրաժարվել միջուկային ծրագրերից, ուստի ես առաջարկում եմ հեռահար կանխատեսումներ և ենթադրություններ չանել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում