Նախորդ տարի Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության մեջ մեղադրվող Ջոհար Ցարնաևի փաստաբանները պնդում են, որպեսզի նրա գործով դատը սկսվի 2015-ի սեպտեմբերից ոչ շուտ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Բոստոնի դատարանում ներկայացված պաշտպանական և մեղադրող կողմերի համատեղ զեկույցը:
Փաստաթղթում դատախազության ներկայացուցիչները նշում են, որ գործընթացը, ամենայն հավանականությամբ, կտևի 12 շաբաթ: Իսկ եթե Ցարնաևը մեղավոր ճանաչվի, դատական լսումները, որոնց ընթացքում կորոշվի նրա պատիժը, կտևեն 6 շաբաթ:
Նախորդ տարվա նոյեմբերին դատախազության ներկայացուցիչները հայտնել են, որ պատրաստ են դատական գործընթացը սկսել 2014-ի աշնանը: Պաշտպանական կողմը այդ ժամկետը ոչ իրատեսական է համարել:
Փաստաբանները հայտարարել են, որ «դեռևս չեն հասցրել ծանոթանալ բազմաթիվ իրեղեն ապացույցների հետ, այդ թվում՝ 2 հազար առարկաների, որոնք դեռևս ուսումնասիրվում են ՀԴԲ-ի կողմից, ինչպես նաև այլ վայրերում գտնվող հանցանշանների հետ»:










































