Գերմանիայի մայրաքաղաքում այս օրերին անցկացվում է համաշխարհային կինոարտադրության ամենագլխավոր իրադարձություններից մեկը՝ Բեռլինի միջազգային կինոփառատոնը, գրում է Голоса России-ն:
Բեռլինալեի համար արդեն 300 հազար տոմսեր են վաճառվել: Իսկ տասը օրերի ընթացքում 400 ֆիլմեր կցուցադրվեն: 800 ֆիլմեր էլ կմասնակցեն «Եվրոպական կինոշուկա» ծրագրին, որը նախատեսված է կինոարտադրության մասնագետների համար:
Սակայն փառատոնի գլխավոր մրցանակի՝ «Ոսկե արջի» համար ընդամենը 20 ֆիլմեր կպայքարեն: Այս տարի մրցույթին մասնակցում են Գերմանիան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Արգենտինան, Նորվեգիան, Ավստրիան, Իսպանիան, Չինաստանը: Ֆավորիտների թվում են ճապոնացի ռեժիսոր Յեձի Յամանդայի և բրազիլացի Կարիմա Աինուզի ֆիլմերը: Ռուսաստանն այս տարի ներկայացված է կարճամետրաժ մուլտֆիլմով: Բեռլինում, ավելի քան մյուս փառատոներում, ներկայացված է «ինտելեկտուալ կինոն»:
Այս տարի փառատոնը բացել է ամերիկացի Վես Անդերսոնի ««Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցը» ֆիլմը:
Այս օրերին Բեռլինում են Կատրին Դենյովը, Ումա Թուրմանը, Փիրս Բրոսնանը, Մեթ Դեյմոնը, Ջորջ Քլունին:
Բեռլինալեն ամենաշատ այցելվող փառատոներից է: 20 միլիոն բյուջեով միջոցառումը գերմանական գանձարանին 125 միլիոն եվրո է բերում: 64-րդ կինոփառատոնի բոլոր «արջերին» կբաժանեն փետրվարի 15-ին:








































