Ամերիկացի փոփ-աստղ Բրիթնի Սփիրսը շարունակում է փորձեր կատարել սեփական արտաքինի հետ:
Երգչուհին թխահեր է դարձել և իր նոր կերպարը ցուցադրել է Լաս Վեգասի համերգի ժամանակ:
Աստղը բեմում է հայտնվել երկար մուգ մազերով: Բրիթնիի նոր կերպարի շուրջ համացանցում բուռն քննարկումներ են սկսվել: Ոմանք կարծում են, որ շիկահեր Բրիթնին ավելի գայթակղիչ է, իսկ շատերին էլ թվում է, որ մուգ մազերով նա ավելի բնական տեսք ունի, գրում է viva.ua-ն:






































