Գեղեցկուհի Դիթա ֆոն Թիզը հերթական անգամ ցուցադրել է իր գայթակղիչ բարեմասնությունները:
Աստղը հրապարակել է ներքնազգեստի իր նոր հավաքածուի գովազդային լուսանկարները. արդեն մարտի 15-ին վաճառքի կհանվի Դիթայի ներքնազգեստների նոր հավաքածուն:
Հայտնի է, որ հավաքածուի կրծկալների, վարտիքների, զուգագուլպաների և պենյուարների գները կտատանվեն 25-400 դոլարի սահմաններում: Ֆոն Թիզի խոսքերով՝ նոր հավաքածուն նախատեսված է ինչպես դասականը նախընտրող համեստ կանանց, այնպես էլ գայթակղելու արվեստին տիրապետողների համար:











































