Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատճառներ չի տեսնում Ուկրաինայի նկատմամբ հնարավոր պատժամիջոցներ կիրառելու համար: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը:
«Այդ հարցը ներկա պահին օրակարգում չկա»,- ասել է նա: Զայբերտը նշել է, որ Գերմանիայի կառավարության նպատակը մնում է Ուկրաինայի խնդրի խաղաղ կարգավորումը, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
Ինչպես սպասվում է, այդ երկրի իրադարձությունները կդառնան Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի փետրվարի 12-14-ը Մոսկվա կայանալիք այցի ժամանակ բանակցությունների հիմնական թեմաներից մեկը:








































