Այսօր վաղ առավոտից էջմիածնից Երևան եկող երթուղայինները չեն աշխատում, իսկ տաքսիները 300 դրամից դարձել են 500 դրամ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մի քանի ուսանողներ ասացին, որ իրենք գնում են Երևան քննություններ հանձնելու, սակայն տրանսպորտ չլինելու պատճառով ստիպված են գումար վճարել և տաքսիներով հասնել մայրաքաղաք:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 20-ին տեղի է ունենալու ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքը: