35-ամյա Չանդրե Օրաոնին, Հնդկաստանի Ալիպուրդուար քաղաքից, տեղացիները համարում են Խանուման կապկանման աստծո վերածնված ոգին: Ամբողջ հարցն այն է, որ տղամարդն ունի 37 սմ-անոց պոչ, հայտնում է Mirror-ը:
Որպես ապացույց, որ ինքը կենդանի աստվածություն է, հնդիկը հաճույքով ցուցադրում է իր կարողությունները՝ կապկի ճարպկությամբ ծառ է բարձրանում: Մարդիկ համարում են, որ նրա պոչը բուժում է շատ հիվանդություններից ու երջանկություն է բերում:
Հնդիկը հաճախ իր տանը ընդունում է ուխտավորների: Նա պնդում է, որ չէր կարողանա ապրել առանց իր պոչի: Երբ տղան փոքր էր, բժիշկներն առաջարկել էին կտրել պոչը, սակայն նա վիրահատությունից առաջ հիվանդացել է ու հազիվ փրկվել մահանալուց:












































