Քուվեյթի բնակիչներից մեկը որոշել է անսովոր եղանակով տոնել Սիրահարների տոնն ու իր սիրելիի ծննդյան օրը՝ քաղաքային գլխավոր հետիոտնային անցումի մոտ տեղադրելով ծաղիկներից պատրաստված հսկայական սիրտ, հայտնել է Քուվեյթի «Ալ-Բարաքա» հեռուստաալիքը:
Կարմիր վարդերից սիրտը ՝ ռոմանտիկ գրությամբ, պետք է գրավեր միայն մի աղջկա ուշադրությունը, որն ամեն օր անցնում էր կամրջի տակով: Սակայն այդ ուշադրության ցույցը դարձել էր խցանումների պատճառ, քանի որ դրա մոտով անցնողները ոչ միայն ուշադիր զննում էին համարձակ նվերը, այլևս լուսանկարում այն, հայտնում է RIA Novosti-ն:






































