Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին Ժնևում առանձին հանդիպումներ է անցկացնում Սիրիայի կառավարության և ընդդիմության պատվիրակությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի եվրոպական բաժնի մամլո ծառայությանը:
«Բրահիմին հանդիպում է անցկացնում ընդդիմության պատվիրակության հետ, այնուհետև նա կհանդիպի կառավարության պատվիրակության հետ»,- տեղեկացրել է գործակալության զրուցակիցը:
Այստեղ «Ժնև-2»-ի շրջանակներում հերթական նիստն արդեն չեն ընկալում որպես հաջողություն: Թիմերից ակնկալում են հստակ որոշումներ, որոնք վերջ կդնեն հակամարտությանը, որին զոհ է գնացել ավելի քան 100 հազար մարդ:











































