Հայաստանում տեղակայված ռուսական բազայի զինծառայողները սկսել են փորձարկել «Նավոդչիկ-2» անօդաչու թռչող նոր սարքը:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, փորձարկումներն ընթանում են Կամխուդ և Ալագյազ ուսումնա-մարզական համալիրներում տաբեր կլիմայական պայմաններում, այդ թվում՝ լեռնային տեղանքում գիշերվա և ցերեկվա ժամերին:
Անօդաչուներն օգտագործվում են օդային հետախուզության և ռադիոէլեկտրոնային ճնշման համար: Դրանք կարող են մարտական առաջադրանքներ կատարել ֆոտո, վիդեո, ինֆրակարմիր մոդուլների շնորհիվ: Թռչող սարքի առավելագույն արագությունը շուրջ 120 կմ/ժ է, թռիչքի առավելագույն բարձրությունը` 3000 մ:









































