ԱՄՆ-ում նշվում է այնտեղ բրիտանական The Beatles խմբի առաջին ելույթի 50-ամյակը, որից հետո երկիրը ճարակել է, այսպես կոչված, բիթլոմանիան: Այս մասին հայտնում է BBC-ն:
Լիվերպուլյան քառյակը հայտնվել է 1964 թվականին Էդ Սալիվանի հեռուստածրագրում, և այն ժամանակ հաղորդումը դիտել է ԱՄՆ-ի բնակչության մոտ կեսը:
CBS հեռուստաալիքը կազմակերպել է Փոլ Մաքքարթնիի և Ռինգո Սթարի մասնակցությամբ հատուկ համերգ՝ այդ միջոցառման նշանավորման համար, որն ազդել է երկրում փոփ մշակույթի զարգացմանը:







































