2014 թվականի փետրվարի 4-ին Վերահսկիչ պալատում տեղի է ունեցել նախագահ Իշխան Զաքարյանի և Հայաստանում Եվրոպական Միության դեսպան, պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի պաշտոնական հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՎՊ մամուլի ծառայությունը:
Դեսպանը շնորհավորել է Իշխան Զաքարյանին Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Տրայան Հրիսթեան նշել է, որ Եվրոպական միությունն արժեվորում է վերջին վեց տարիների Վերահսկիչ պալատի անցած ուղին և իրենք պատրաստ են շարունակելու և խորացնելու Վերահսկիչ պալատի հետ համագործակցության շրջանակները:
Հանդիպմանը քննարկվել է նաև Վերահսկիչ պալատի բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները:
Կողմերը երկուստեք գոհունակություն են հայտնել
Վերահսկիչ պալատի և եվրոպական կառույցների միջև գործընկերության ներկա մակարդակի վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են համատեղ նոր ծրագրերի և Վերահսկիչ պալատին ցուցաբերվող տեխնիկական նոր աջակցության հնարավորությունները:











































