Կիրակի Կոլումբիայի Մեդելյին քաղաքում տեղի է ունեցել անսովոր ակցիա՝ հարյուրավոր մասնակիցներ մերկացել են՝ մնալով միայն ներքնազգեստով: Նրանք պահանջում էին կամարտահայտման ազատություն՝ հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով տեղի ԶԼՄ-ներին:
Ցույցի ընթացքում ակցիայի մասնակիցները երգեր են երգել ու կարգախոսներ բացականչել՝ հաջակցություն ինքնարտահայտման ազատության:
«Առանց տաբատների օր»-ը կազմակերպվել է սոցիալական ցանցերի միջոցով:
Հարյուրավոր երիտասարդ աղջիկներ ու տղաներ ակցիային մասնակցել են նախ ՝ հագուստով, ապա սկսել հանել կիսաշրջազգեստներն ու տաբատները:
Նման միջոցառում անցկացնելու գաղափարը ակցիայի կազմակերպիչները փոխառել են աշխարհի տարբեր մասերում հայտնի «Մետրոյում՝ առանց տաբատների» անվանումը կրող ակցիայից, որն անցկացվում է արդեն ոչ առաջին տարին:











































