Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը ծրագրել էին հունիսին ամուսնանալ, սակայն նրանք որոշել են հարսանիքը տեղափոխել մայիս:
Ինչպես բացատրել է զույգին մոտ կանգնած աղբյուրը՝ սիրահարները ծրագրում են մեկ երեխա էլ ունենալ: Քիմը հուսով է հղիանալ հարսանիքից միանգամից հետո: Ինչ վերաբերում է արարողությանը՝ Քանյեն պլանավորում է դրանից փառահեղ շոու կազմակերպել:
Հիշեցնենք, որ այս հարսանիքը Քիմի համար երրորդը կլինի, նրա վերջին հարսանիքին 500 մարդ է ներկա եղել: Ինքը՝ Քիմը, չի ցանկանում, որպեսզի արարողությանը շատ մարդ ներկա գտնվի, սակայն Քանյեն պնդում է, որ իր համար կարևոր է մեծ հարսանիքը:
Արդեն հիմա հայտնի է, որ հարսանեկան ծախսերը 30 միլիոն դոլար կկազմեն: Ծախսերի մեծ մասը բաժին է ընկնում ավիատոմսերին, քանի որ Քանյեն պատրաստվում է իր ընկերների համար ինքնաթիռի տոմսեր գնել:









































