Ներման դեպքում Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը մտադիր է փոքր հաջ (ուխտագնացություն) կատարել Սաուդյան Արաբիա: Այդ մասին նա ասել է քուվեյթցի կին հրապարակախոս Ֆաջր Ալ-Սայիդին, ով այցելել է նրան Կահիրեում գտնվող ԶՈւ հոսպիտալ:
Նրա խոսքով՝ 85-ամյա Մուբարաքը ծրագրում է ուխտագնացություն կատարել՝ Բարձրյալին երախտագիտություն հայտնելու ողորմածության և ներողամտության համար, ինչպես նաև մտադիր է այցելել Քուվեյթ և Պարսից ծոցի այլ արաբական երկրներ՝ նրանց ղեկավարներին շնորհակալություն հայտնելու աջակցության ու բարեկամության համար: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Զրույցի ժամանակ նրանք անդրադարձել են Եգիպտոսում առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններին, ինչի առնչությամբ Մուբարաքն ասել է. «Ալ-Սիսին (պաշտպանության նախարար Աբդել Ֆաթահ Ալ-Սիսի) նա է, ում կարիքն այժմ ունի երկիրը»:










































