Sunday, 07 06 2026
Մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները. Արայիկ Հարությունյան
Որոշ ընտրատեղամասերում ռումբեր տեղադրված լինելու մասին տեղեկությունը կեղծ է
Քվեարկեցի հանուն Հանրապետության, ընդդիմափոխության, ուժեղ հակակշռի․ Արման Բաբաջանյան
Կրկնակի քվեարկության փորձ կատարած անձը ձերբակալվել է
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով

Ոչ վճռական, բայց որոշիչ

Հայ ազգային կոնգրեսն այսօր հանրահավաք է անցկացնելու Ազատության հրապարակում, որի ինտրիգն այն է, թե ինչ է պատասխանելու Կոնգրեսը Սերժ Սարգսյանի ելույթին, որտեղ Սարգսյանն անդրադարձել էր երկխոսության վերաբերյալ ընդդիմության առաջարկին: Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանն ուղղակիորեն մերժել էր պատվիրակություններով բանակցության գաղափարը, սակայն նշել նաև, որ Կոնգրեսի պատվիրակությանը պատրաստ են առանձին-առանձին լսել ԱԺ նախագահը, վարչապետը, իսկ հարկ եղած դեպքում էլ իր աշխատակազմի ղեկավարը:

Այդպիսով, Հայ ազգային կոնգրեսն այսօր երևի թե պատասխանելու է իշխանությանը: Սակայն պետք չէ նաև բացառել, որ Կոնգրեսի պատասխանը ոչ թե կտեղավորվի այո-ի կամ ոչ-ի շրջանակում, այլ կպարունակի մոտավորապես այնպիսի թեզեր, ինչպիսին իր մեջ պարունակում էր Սերժ Սարգսյանի պատասխանը: Այսինքն` չի բացառվում, որ Կոնգրեսը հանդես գա նոր առաջարկություններով, որոնց միջոցով կփորձի հստակեցնել Սերժ Սարգսյանի բավական լղոզված և հեղհեղուկ պատասխանը: Չի բացառվում, սակայն, որ Կոնգրեսը պարզապես փորձի Սերժ Սարգսյանին առավել հստակ դաշտ բերել վերջնագրային բովանդակությամբ պատասխանով:

Գուշակություններ անելն այս դեպքում, իհարկե, անշնորհակալ գործ է, և թերևս ավելի ճիշտ կլինի պարզապես սպասել մի քանի ժամ և ստանալ բոլոր հարցերի պատասխանները: Պարզ է մի բան, որ այսօրվա հանրահավաքը հանգրվանային կամ բեկումնային, կամ ջրբաժանային չի լինելու, սակայն դրանից հանրահավաքի նշանակությունն իհարկե չի նվազում, քանի որ այսօրվա հանրահավաքը անկասկած նախանշելու է մի քանի կարևոր բան` ինչպիսի տրամադրվածություն ունի Կոնգրեսը ամառային շրջանի համար, ինչպիսի տրամադրություններ են առկա հասարակության շրջանում:

Եվ նաև այսօրվա հանրահավաքում կարևոր արձանագրում կլինի նաև այս երկու գործոնների փոխլրացվածության մակարդակի առումով: Այդ իսկ պատճառով հանրահավաքը չլինելով վճռական, բեկումնային կամ հանգրվանային, ինչպես ընդունված է ասել, այսուհանդերձ բավական որոշիչ և կանխորոշիչ է զուտ քաղաքական գործընթացների զարգացման տեսանկյունից, մասնավորապես նաև ներքաղաքական օրակարգի հստակեցման առումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում