Saturday, 27 06 2026
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը

Սփյուռքի նախարարությունը ստեղծվել էր սփյուռքի աչքին թոզ փչելու համար. կազմալուծումը մտահոգիչ չէ. Գլենդելի քաղաքապետ

«Հեղափոխությունից հետո հայրենիքում լինելու և՛ պատճառներն են շատացել, և՛ ցանկությունները»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը: Նրա խոսքով՝ նոր իշխանությունից ամերիկահայերի ակնկալիքները շատ են. «Բոլորն ակնկալում են, որ այն խոստումները և գաղափարները, որոնք հեղափոխության հիմքում էին, իրագործվելու են: Մարդիկ պարզապես ուզում են, որ Հայաստանը հաջողի: Հույս ունենք, որ այն Հայաստանը, որ կերտվում է այսօր, լինելու է մեր երազած Հայաստանը»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանում տնտեսական հեղափոխության մեկնարկ է տրվել՝ մեր զրուցակիցը նշեց, որ իր դիտարկմամբ՝ տնտեսական հեղափոխությունը տնտեսության ազատականացումն է. «Խոսքը դեպի Հայաստան վայրի կապիտալիզմի մուտքի մասին չէ, այլ ազատ մրցակցության մուտքի, և նրա, որ օլիգարխիկ բացասական երևույթները գերիշխող չեն լինի Հայաստանում, և եթե մարդն ուզում է ներդրում անել, ապա կարող է անել առանց ծանոթություն ունենալու և առանց սարսափելու, որ կարող են իրեն անարդարացիորեն զրկել իր ունեցվածքից»:

Զ. Սինանյանի խոսքով՝ սփյուռքահայերը սպասողական վիճակում են, գործարարներն ուզում են հասկանալ՝ որ ոլորտում կարելի է ներդրումներ անել, ինչն է առաջնային Հայաստանի համար: «Դատական համակարգը չի փոխվել, նախկին կաշառակեր դատավորները չեն փոխվել, նոր իրավական համակարգ չի հիմնադրվել, արդարադատության համակարգի հեղափոխությունը դեռ չի ավարտվել, իսկ դա տնտեսական ներդրումների ամենակարևոր գրավականն է»,- ընդգծեց Զ. Սինանյանը:

Անդրադառնալով հարցին, թե սփյուռքահայության շրջանում ինչպես է դիտարկվում կառավարության օպտիմալացման նախագիծը, որի արդյունքում այլևս չեն լինի Սփյուռքի և Մշակույթի նախարարություններ, Զ. Սինանյանը նշեց, որ կարծիքները միանշանակ չեն, մի մասի մոտ տխրություն կամ զայրույթ է առաջացնում, մյուս մասը մտածում է, որ ոչինչ չի փոխվի, և որ այլ երկրներում նույնպես չկան նման նախարարություններ: «Իմ կարծիքով՝ Սփյուռքի հետ շատ լուրջ աշխատանք պետք է տարվի, Սփյուռքը մեծ դիվիդենտներ կարող է բերել ՀՀ-ին, Սփյուռքը ՀՀ-ի ուղղորդության կարիքն ունի, բայց չեմ կարծում, որ դա պետք է լինի Սփյուռքի նախարարություն կոչված կառույցի միջոցով… Անկախ նրանից, թե ինչ կկոչվի այդ կառույցը, կարևորը Սփյուռքի հետ հարաբերությունների տեսլական ու ծրագիր ունենալն է… Սփյուռքի նախարարությունը որևէ դեր չխաղաց, այն ստեղծվել էր Սփյուռքի աչքին թոզ փչելու, սիրաշահելու համար. կազմալուծումը մտահոգիչ չէ»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում