Ինչպես գրում է Forbes ամսագիրը, Facebook սոցցանցի սեփականատեր Մարկ Ցուկերբերգի անձնական կարողությունը կազմում է 18 մլրդ դոլար՝ այս տարվա փետրվարի 13.5 մլրդ-ի փոխարեն: Այս ցուցանիշով նա դուրս է եկել ՏՏ ոլորտի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակի երրորդ հորիզոնական:
Ցուկերբերգից առաջ միայն Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն է և Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնը: Փորձագետները նշում են, որ Ցուկերբերգի կարողությունն աճում է նաև Facebook սոցիալական ցանցի շուրջ ստեղծված արհեստական իրարանցման շնորհիվ, որը մեծացնում է ընկերության ենթադրյալ կապիտալիզացիան: Ընդհանուր առմամբ Facebook-ի բաժնետերերի մեջ կա 6 միլիարդատեր: