Ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեն մեղադրվում է Princess Nokia ռեփ կատարողուհու երգերի տեքստերը գողանալու մեջ, հաղորդում է Fox News-ը:
Խոսքը Գրանդեի 7 Rings ստեղծագործության մասին է: Princess Nokia-ն հայտարարել է, որ երգչուհին գողացել է իր Mine երգի տեքստը:
Նշվում է, որ Գրանդեի նկատմամբ հավակություններ են ներկայացրել նաև ռեփերներ Soulja Boy-ը և 2 Chainz-ը: Երգչուհուն մեղադրել են ռասիզմի և տեքստեր գողանալու մեջ:








































