ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն դիտարկում է որոշ ժամանակ անց հրաժարական տալու և սենատր դառնալու հնարավորությունը, հաղորդում է CNN-ը:
Հեռուստաալիքի զրուցակիցը նշել է, որ դեռևս ԱՄՆ պետքարտուղարը կենտրոնացած է արտաքին քաղաքականություն վարելու իր աշխատանքի շուրջ, սակայն նաև որոշել է լսել խորհուրդները և 2020-ի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրել Կանզաս նահանգի սենատորի պաշոտոնում:
Մայք Փոմփեոյին սենատում առաջադրվել մասնավորապես համզում է Կոնգրեսի վերին պալատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մաքոնելը:
Նշվում է, որ պետքարտուղարը լուրջ է վերաբերվել այդպիսի հեռանկարին և արդեն հանդիպման մասին պայմանավորվել Հանրապետական կուսակցության գլխավոր խորհրդական Ուորդ Բեյքերի հետ:








































