United Launch Alliance ընկերությունը ուղեծիր է դուրս բերել ԱՄՆ ռազմատիեզերական հետախուզության ազգային վարչության գաղտնի արբանյակը:
Արբանյակի հետ Delta IV Heavy ծանր հրթիռակրի արձակումը իրականացվել է հունվարի 19-ին՝ Կալիֆոռնիայում Վանդենբերգ ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազայից: Հեռարձակվել է ամերիկյան ընկերության կայքում:
Արբանյակի տվյալները պաշտոնապես չեն բացահայտվում, քանի որ ԱՄՆ ռազմատիեզերական հետախուզության ազգային վարչության գործունեությունը գաղտնի է:
ԶԼՄ-ների տվյալներով՝ ուղեծիր է դուրս բերվել
KH-11 Key Hole արբանյակը՝ օպտիկա-էլեկտրոնային սարքերով:










































